Վահան Տերյանի տուն-թանգարան

Տերյանի տուն-թանգարան, ստեղծվել է 1957 թվականներին, հայրական տանը (գյուղ ԳանձաՎԽՍՀ Բոգդանովկայի շրջանում), որտեղ Վահան Տերյանն անց է կացրել մանկությունը և ամառային արձակուրդները՝ ԹիֆլիսումՄոսկվայում և Պետերբուրգում ուսանելիս (1897-1917)։ Այստեղ հյուրընկալվել են Հովհաննես Թումանյանը (1901), Ավետիք Իսահակյանը (1905)։ Ներքին կահավորանքով հանդերձ վերականգնված տանը կից 1973 թվականին կառուցվել է ցուցասրահ, որտեղ ներկայացված փաստաթղթերը, ձեռագրերն ու լուսանկարները պատկերում են Վահան Տերյանի կյանքն ու ստեղծագործական ուղին։ Այստեղ կարելի է տեսնել նաև բանաստեղծի երկերի հայերեն, ռուսերեն, և այլ լեզուներով հրատարակություններ, տերյանագիտական ուսումնասիրություններ, նրա տեքստերով գրված երաժշտության նոտաներ են։ Վահան Տերյանի տուն թանգարանի բակում կանգնեցված է Տերյանի կիսանդրին։ Թանգարանի համալիրի մեջ է մտնում Սուրբ Կարապետ եկեղեցին, որ 1852 թվականին կառուցել է Տերյանի պապը՝ տեր Գրիգորը։ Ամեն տարի Գանձայում անցկացվում են պոեզիայի տերյանական օրեր։

Комментарии

Популярные сообщения из этого блога

haykakan gampr masin

Վահան Տերյանի Կենսագրությունը