Сообщения

Сообщения за октябрь, 2017

haykakan gampr masin

Изображение
Հայկական գամփռը հայկական բարձրավանդակի բնիկ շնացեղատեսակ է։ Հայկական բարձրավանդակը քաղաքակրթության օրրաներից է։ Անհիշելի ժամանակներից մարդիկ այստեղ ընտելացրել և օգտագործել են բազմաթիվ կենդանիներ՝ շներ և կատուներ, այծեր և ոչխարներ, ձիեր և էշեր, նույնիսկ որսահալած լուսաններ և այլն։ Գամփռն առանձնանում է այս բոլոր կենդանիներից, քանի որ նա մարդուն ուղեկցել է ամենուրեք՝ անասնապահության և հողագործության ժամանակ, որսորդության և կենդանիներ ընտելացնելիս, ստեղծագործելիս, պատերազմելիս և հանգստանալիս։ Հայկական բարձրավանդակն ամբողջովին մասնատված է լեռնաշղթաներով, անդնդախոր ձորերով, լեռնային գետերով, տափաստաններով, ալպիական մարգագետիններով։ Այս համեմատաբար փոքր տարածքում առկա են մոլորակի բոլոր կլիմայական զոնաները։ Ծովի մակարդակի նկատմամբ բարձրության փոփոխության հետ փոխվում է ամբողջ շրջակա միջավայրը՝ բուսական և կենդանական աշխարհը։ Չնայած կլիմայի բազմապիսությանն ու խստաշնչությանը, հայկական բարձրավանդակում մարդն ապրում է ամենուր։ Եվ գամփռը, իրեն հատուկ հավատարմությամբ ու հարմարողունակությամ

Վահան Տերյանի տուն-թանգարան

Изображение
Տերյանի տուն-թանգարան , ստեղծվել է  1957  թվականներին, հայրական տանը (գյուղ  Գանձա ,  ՎԽՍՀ  Բոգդանովկայի շրջանում), որտեղ  Վահան Տերյանն  անց է կացրել մանկությունը և ամառային արձակուրդները՝  Թիֆլիսում ,  Մոսկվայում  և  Պետերբուրգում  ուսանելիս ( 1897 - 1917 )։ Այստեղ հյուրընկալվել են  Հովհաննես Թումանյանը  ( 1901 ),  Ավետիք Իսահակյանը  ( 1905 )։ Ներքին կահավորանքով հանդերձ վերականգնված տանը կից  1973  թվականին կառուցվել է ցուցասրահ, որտեղ ներկայացված փաստաթղթերը, ձեռագրերն ու լուսանկարները պատկերում են  Վահան Տերյանի  կյանքն ու ստեղծագործական ուղին։ Այստեղ կարելի է տեսնել նաև բանաստեղծի երկերի հայերեն, ռուսերեն, և այլ լեզուներով հրատարակություններ, տերյանագիտական ուսումնասիրություններ, նրա տեքստերով գրված երաժշտության նոտաներ են։  Վահան Տերյանի  տուն թանգարանի բակում կանգնեցված է Տերյանի կիսանդրին։ Թանգարանի համալիրի մեջ է մտնում Սուրբ Կարապետ եկեղեցին, որ  1852  թվականին կառուցել է Տերյանի պապը՝ տեր Գրիգորը։ Ամեն տարի  Գանձայում  անցկացվում են պոեզիայի տերյանական օրեր։

Վահան Տերյանի Կենսագրությունը

Изображение
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ջավախքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։  Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։ 1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «