haykakan gampr masin

Հայկական գամփռը հայկական բարձրավանդակի բնիկ շնացեղատեսակ է։ Հայկական բարձրավանդակը քաղաքակրթության օրրաներից է։ Անհիշելի ժամանակներից մարդիկ այստեղ ընտելացրել և օգտագործել են բազմաթիվ կենդանիներ՝ շներ և կատուներ, այծեր և ոչխարներ, ձիեր և էշեր, նույնիսկ որսահալած լուսաններ և այլն։ Գամփռն առանձնանում է այս բոլոր կենդանիներից, քանի որ նա մարդուն ուղեկցել է ամենուրեք՝ անասնապահության և հողագործության ժամանակ, որսորդության և կենդանիներ ընտելացնելիս, ստեղծագործելիս, պատերազմելիս և հանգստանալիս։ Հայկական բարձրավանդակն ամբողջովին մասնատված է լեռնաշղթաներով, անդնդախոր ձորերով, լեռնային գետերով, տափաստաններով, ալպիական մարգագետիններով։ Այս համեմատաբար փոքր տարածքում առկա են մոլորակի բոլոր կլիմայական զոնաները։ Ծովի մակարդակի նկատմամբ բարձրության փոփոխության հետ փոխվում է ամբողջ շրջակա միջավայրը՝ բուսական և կենդանական աշխարհը։ Չնայած կլիմայի բազմապիսությանն ու խստաշնչությանը, հայկական բարձրավանդակում մարդն ապրում է ամենուր։ Եվ գամփռը, իրեն հատուկ հավատարմությամբ ու հարմարողունակությամ...